Ով կփոխարինի մանդատից զրկված պատգամավոր Վարդան Բոստանջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել` պատճառաբանելով, թե առողջական խնդիրներ են առկա: Եվ եթե նա հետ չվերցնի իր դիմումը, ապա նրա փոխարեն պատգամավորական մանդատն ուրիշին կտրվի:

Հայտնի է, որ Վարդան Բոստանջյանը պատգամավոր է դարձել դաշինքի համամասնական ցուցակով, ընդ որում` բավական առաջնային տեղում` չորրորդ համարն էր: Համամասնական ցուցակից կան պատգամավորներ, ովքեր պատգամավորական մանդատ ստացել էին ռեյտինգային համակարգով, կան նաև ինքնաբացարկ հայտնածներ եւ այժմ Բոստանջյանի մանդատը կարող է բաժին հասնել 27-րդ համարից ներքև գտնվող անձանց:

27-րդ համարից հետո առաջին եռյակն ունի հետևյալ տեսքը.

28. Օհանյան Այծեմնիկ Հայկի

29. Ղարագյոզյան Հարություն Արփիարի

30. Սուքիասյան Մանուկ Հենրիկի




Լրահոս