Նուբարաշենի բանտում զարմացած են. ով է նոր պետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ին, ինչպես հայտնի դարձավ, Նուբարաշեն ՔԿՀ պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանը: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի` նրա նշանակումը ՔԿ ծառայությունում բավականին զարմանալիորեն են ընդունել:

ՔԿ ծառայության աշխատակիցները նշել են, որ նա այնքան աչքի չընկնող անձնավորություն է եղել, որ որեւէ մեկը նրան ծառայությունում աշխատելու տարիներին չի ճանաչել, ուստի մտածում են՝ ինչպես պետք է նա կարողանա ղեկավարել առավել բարդ ՔԿՀ –ներից մեկը: Ի դեպ, կարծիք կա, որ նրան այդ պաշտոնին նշանակել են, որովհետեւ նախկինում իշխանական որեւէ կլանի անդամ չի եղել:




Լրահոս