Հայաստանին դրսից ավելի շատ են փող ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունիսին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների ներհոսքը կազմել է 164 մլն 200 հազար դոլար: Նկատենք, որ անցած տարվա հունիսի համեմատ Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների ներհոսքը ավելացել է 16 մլն 611 հազար դրամով: Իսկ ահա մայիսի համեմատ տրանսֆերտների ներհոսքը 24 մլն 527 հազար դոլարով է ավելացել: Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ հատկապես թավշյա հեղափոխությունից հետո տրանսֆերտները շարունակել են անցած տարվա համեմատ ավելանալ:

Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հունիսին, մայիսի համեմատ, ավելացել է նաեւ Ռուսաստանի Դաշնությունից տրանսֆերտների ներհոսքը, որը կազմել է 105 մլն 104 հազար դոլար: Նկատենք, որ ՌԴ-ից տրանսֆերտների ներհոսքը Հայաստան այս հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 9 մլն 855 հազար դոլարով: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:




Լրահոս