Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց Արթուր Գևորգյանը:
Ֆեդերացիայի հերթական համագումարի հիմնական և միակ հարցը ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հարցն էր: Գևորգյանը միակ թեկնածուն էր: 58 կողմ ձայների շնորհիվ Գևորգյանը միաձայն վերընտրվեց այդ պաշտոնում:
Արթուր Գևորգյանը բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը վարում է 2013 թվականից: