Օգոստոսի 3-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 3-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ 2018թ. տնտեսական տարվա առաջին կիսամյակը՝ ամփոփ թվերով:

Ժամը 12:00՝ Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: ԹԵՄԱ՝ սակագների վերանայման հիմնախնդիրը՝ տնտեսական իրողությունների համատեքստում:

***

Օգոստոսի 3-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Սևանը թունավորվել է, անորոշը միայն մանրամասներն են» թեմայի շուրջ։
Բանախոսներն են՝
Ինգա Զարաֆյան.- «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, բնապահպան
Լուսինե Ղամբարյան- ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, Երևանի պետհամալսարանի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
***
Օգոստոսի 3-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ԱԱԾ պաշտոնյայի ազգականներից տուժած գորիսեցիների ասուլիսը։
Թեման՝ «Ահազանգ՝ «Կամուրջ» վարկային կազմակերպության «Գորիս»-ի մասնաճյուղի աշխատակիցների և ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյա Կարեն  Ջավահիրյանի ընտանիքի հանցավոր գործունեության  և  հանցաքների գլխին կանգնած բարձրաստիճան պաշտոնյաներին  պատասխանատվության չենթարկելու  իրավապահ մարմինների անգործության մասին»։
Բանախոսներն են
Արա Զաքարյան -Փաստաբան
Տուժողներ՝
Նաիրա Սահակյանը
Ամելիա Ալեքսանյանը
Գարիկ Ղավանդ- Բակունցը
Լիլիթ Քոչարյանը
Նունե Աբրահամյանը
Նարինե Հովսեփյանը
***
Օգոստոսի 3-ին ժամը 13.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա գրող, հրապարակախոսներ Լիա Ավետիսյանի և Ռուզան Ասատրյանի ասուլիսը։
Թեման՝ «ՀԱԿ կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանի Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ հայտարարությունը, դրան հաջորդող «արդարացումները» և ի՞նչ անել նմանատիպ «ազգադավ» երևույթները կանխելու համար»։
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։




Լրահոս