Ինչո՞ւ սահմանափակվեց Հովհաննես Սահակյանի և ակտիվիստի աղմկահարույց քրեական գործի լուսաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դատական համակարգը սահմանափակեց ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանի եւ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի աղմկահարույց քրեական գործը լուսաբանելու հետագա ընթացքը: Ինչպես հայտնի է, օրերս դատարան էր ուղարկվել Տիգրան Առաքելյանի ու իր գործընկեր Հայկ Սարգսյանի դեմ խարդախության հատկանիշներով գործը:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության` Տիգրան Առաքելյանը Հովհաննես Սահակյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու նպատակով Հայկ Սարգսյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2015թ. հունիս-հուլիսին համացանցային կապի միջոցների օգտագործմամբ առանց Հովհաննես Սահակյանի համաձայնության ապօրինաբար հավաքել եւ պահել են վերջինիս վերաբերյալ անձնական գաղտնիք համարվող արատավորող տեղեկություններ:

Այնուհետեւ այդ տեղեկությունները հրապարակելու սպառնանքով Հովհաննես Սահակյանից պահանջել են իրենց տալ 100 հազար դոլար, որի չափը հետագայում սակարկվել է, սակայն Հովհաննես Սահակյանը պահանջված գումարը չի տվել: Ի սկզբանե այս գործը երբ ուղարկվել էր դատարան, ինֆորմացիան սահմանփակված չէր, թե երբ տեղի կունենա դատական նիստը կամ առհասարակ, որ փուլում է գտնվում քրեական գործը, սակայն երեկ դատական տեղեկատվական համակարգից պարզ դարձավ, որ սույն քրեական գործի դիմաց փական է դրված, եւ ինֆորմացիան սահմանափակել են: Միգուցե այս քայլին գնացել են` հաշվի առնելով, որ քրեական գործում առկա է նախկին պատգամավորի անձի մասին արտավորող տեղեկություններ:




Լրահոս