ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ամուսնության պետական գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել: Կխնդրեի մանրամասնել` ամբողջ գործընթացը ինչպե՞ս է տեղի ունենում:
Լիաննա Խաչատրյան (24 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ.Հայտնում ենք, որ ամուսնության մասին համատեղ դիմումը ամուսնացողների ընտրությամբ տրվում է նրանցից մեկի բնակության վայրի ՔԿԱԳ տարածքային մարմին, կամ ՀՀ ԱՆ համակարգում գտնվող ամուսնության եւ ծննդի հանդիսավոր գրանցման պալատ: Ամուսնության մասին համատեղ դիմումին կից պետք է ներկայացվեն նաեւ ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը: Առանց մշտական հաշվառման ապրող քաղաքացիների ամուսնության գրանցումը կատարվում է ամուսնացող քաղաքացու ժամանակավոր բնակության վայրի ՔԿԱԳ մարմնի կողմից: Այդ դեպքում քաղաքացին պետք է ներկայացնի տեղեկանք ժամանակավոր բնակության վայրից` տրված իրավասու մարմինների կողմից: Նախկինում գրանցված ամուսնության մեջ գտնվող անձինք ՔԿԱԳ մարմին են ներկայացանում նախորդ ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ:
Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը եւ քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերեն լեզվով` օրենքով սահմանված կարգով:
ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետի պաշտոնակատար Ալբերտ Վիրաբյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին ամուսնացող անձանց ներկայացրած համատեղ դիմումում նշված օրը, սակայն ոչ շուտ քան դիոմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը, եւ ոչ ուշ, քան երեք ամիսը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: