Բեն Լադենի մայրը պատմել Է, թե ինչպես Է իր որդին հայտնվել արմատական գաղափարների ազդեցության ներքո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ Ուսամա բեն Լադենի մայրը՝ Ալյա Ղանեմը, հավաստիացնում Է, որ իր որդին արմատական գաղափարների ազդեցության տակ Է հայտնվել Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի համալսարանում: Այդ մասին նա հայտարարել Է The Guardian թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է օգոստոսի 3-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Համալսարանի մարդիկ փոխեցին նրան: Նա ուրիշ մարդ դարձավ»,-արձանագրել Է նախկին «թիվ մեկ ահաբեկչի» մայրը: «Նա շատ լավ երեխա Էր, քանի դեռ չԷր հանդիպել ինչ-ինչ մարդկանց, որոնք զգալի չափով լվացին նրա ուղեղը, երբ նա 20 տարեկանից փոքր-ինչ ավելի Էր,-շարունակել Է Ալյա Ղանեմը:-Կարելի Է դա աղանդ անվանել, նրանք դրա համար փող Էին ստանում: Ես նրան միշտ ասում Էի, որ նրանցից հեռու մնա»:

Հրատարակությունը նշել Է, որ նրանցից մեկը, ում հետ բեն Լադենը ծանոթացել Է համալսարանում, «Մուսուլման եղբայրներ» իսլամական շարժման անդամ Աբդուլա Ազամն Էր, որը հետագայում արտաքսվեց Սաուդյան Արաբիայից եւ դարձավ Ուսամայի հոգեւոր դաստիարակը:

Ուսամա բեն Լադենը սպանվեց 2011 թվականի մայիսի 2-ին պակիստանյան Աբոտաբադ քաղաքի իր տանը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերի գործողության արդյունքում: Նրա մարմինը նետվել Է Արաբական ծովը: ԱՄՆ-ի իշխանությունները բեն Լադենին համարում են 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի եւ Վաշինգտոնի վրա կատարված ահաբեկչական հարձակման գլխավոր կազմակերպիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս