ՀՔԾ-ն Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար և տարբեր տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ մեղադրանքն առաջադրվել է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով։

«Տարիներ առաջ, եթե հիշում եք, եղան Վիկիլիկսի հրապարակումներ։ Երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները, ճնշում էր եղել սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ։ Նա բարձրաձայնել էր ու դիմել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին և հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից ճնշումներ են եղել իր վրա, որպեսզի նա կայացնի Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում», – ներկայացրել է Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ ճնշումներ փորձել են գործադրել Արմեն Գևորգյանը և մեկ այլ պաշտոնյա։ ՀՔԾ պետը նաև ասաց, որ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։




Լրահոս