Սերժ Թանկյանը մրցանակի դափնեկիր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) արևմտյան վարչությունը հայտարարել է, որ ամերիկահայ երաժիշտ, քաղաքական ակտիվիստ, System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը հոկտեմբերի 7-ի կարժանանա կառույցի «People’s Champion (Մարդկանց չեմպիոն)» մրցանակին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ANCA-ի արևմտյան վարչության կայքը:

«Որպես հաջողակ երաժիշտ՝ Սերժ Թանկյանն օրինակելի դեր է կատարում՝ օգտագործելով իր ուժեղ և ազդեցիկ ձայնը Հայկական հարցը համաշխարհային մակարդակում ուշադրության արժանացնելու համար՝ իր խոսքը հասցնելով աշխարհասփյուռ իր միլիոնավոր երկրպագուներին: Հաշվի առնելով այս հարցով տարիների նրա ջանքերը, ինչպես նաև Հայաստանում Թավշյա հեղափոխության ընթացքում մարդկանց ոգևորելու նրա գործունեությունը՝ մենք հավատում ենք, որ Սերժ Թանկյանն իսկապես արժանի է դառնալու ANCA-ի « People’s Champion»,- ասել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի արևմտյան վարչության նախագահ Նորա Հովսեփյանը:

Այս մասին տեղեկանալով՝ Սերժ Թանկյանը հայտնել է իր երախտագիտությունը՝ նշելով. «Ինձ համար մեծ պատիվ է դառնալու ANCA-ի «People’s Champion» մրցանակի դափնեկիր լինելը: Ես այս կառույցի հետ տարիներ շարունակ աշխատել եմ՝ ի նպաստ Հայոց ցեղասպանության ճանաչման, և նրանց աշխատանքը համարում եմ ադյունավետ ու հաջողված: Մենք երկար ճանապարհ ենք անցել, ու ես լիովին հպարտ եմ մեր ձեռքբերումներով»:




Լրահոս