Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են «Հոնդան» եւ «Նիսանը». Կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 23:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցի հանրակացարանների մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավիթ Անհաղթի եւ Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում բախվել են «Honda Fit» (վարորդը՝ Վ. Ա.) եւ «Nissan Tiida» (վարորդը՝ Կ. Զ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Honda Fit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան բուժզննում՝ դուրս է գրվել: «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը (ինքնությունը չի հաջողվել պարզել) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:




Լրահոս