ՖՈՏՈ. Գինեսի անհավանական 15 ռեկորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային ռեկորդները, որպես կանոն, արձանագրվում են որոշակի չափանիշներով կամ ստանդարտներով: Ինչպես օրինակ` աշխարհի ամենափոքր մարդը (55 սմ), ամենածեր երկվորյակները (103 տարի) և այլն: Բայց կան մարդիկ, ովքեր գրանցում են ամենախենթ, ամենաանսովոր ռեկորդները, որոնք հաճախ առողջ բանականության հետ առնչություն չեն ունենում: Այս մարդիկ հատուկ Գինեսի էջերում հայտնվելու համար ստեղծում են նոր ռեկորդներ: Այս մասին գրում է prikolnews.ru կայքը:

2013 թ. հուլիսի 28-ին Թայվանում ռեկորդային թվով մարդիկ 10 րոպեների ընթացքում իրենց դեմքին դիմակ են հագցրել:

Քրիս Վոլտոնը 18 տարի ձեռքի եղունգները երկարացնելուց հետո 2011 թվականին աջ ձեռքի եղունգների երկարությունը հասցրեց 291 սմ-ի, իսկ ձախ ձեռքինը` 309 սմ-ի:

2013 թ. փետրվարին Բանկոկի մարզադաշտերից մեկում 4483 հոգի 7 րոպեների ընթացքում մարմնի վրա պտտացրել են օղակներ:

Էդիբար Էլչիևուին է պատկանում «Ամենամեծ ծավալով գդալների պահումը մարմնի վրա» նոմինացիայի ռեկորդը: Ընդհանուր առմամբ՝ տղամարդը իր վրա պահել է 50 գդալ:

Ջին Սոգհաուն 2001-ին ձյան մեջ անցկացրել է 46 րոպե 7 վայրկյան:

2013-ին թվով 52 խոհարար պատրաստել են տապակած բրինձ 7000 հոգու համար: Ճաշատեսակն ընդհանուր առմամբ կշռել է 1300 կգ:

Միլան Ռոսկոփֆը, որպես «ժանգլյորության» գործիք, օգտագործել է էլեկտրական երեք սղոց: 2009թ. նա ռեկորդ է գրանցել՝ օդում սղոցները 35 անգամ պտտացնելով, իսկ անցյալ տարի գերազանցել է ինքն իրեն` պտտացնելով 62 անգամ:

Ռեկորդ է գրանցել նաև միաժամանակ 102 հոգու պտտեցնող կառուսելը, որի վրա, ի դեպ, նստել են մերկ մարդիկ:

Փիթ Գլեյզբուքը աճեցրել է ամենամեծ` 8 կգ կշռող սոխը:

Մեղվաբույծն իր մարմինը պատել է 331.000 մեղուներով, որոնք առանձին վերցրած կշռել են 33 կգ:

Ամենամեծ փազլը՝ կազմված վրաններից, ռեկորդների գիրք է մտել 2012 թ., Ճապոնիայում: 900 վրանը դասավորցած է եղել ճապոնական դրակոնի տեսքով:

Գինեսի գրքում է գրանցվել նաև ճապոնական ամենաերկար սանրվածքը, որն ունեցել է 1,3 մետր երկարություն:

Ազգային ամենամեծ դրոշի ռեկորդը պատկանում է ռումինացիներին, որի երկարությունը կազմել է 350 մետր, իսկ լայնությունը` 227 մետր:

S.E.A. ակվարիումի պատերը համարվել են ամենամեծը աշխարհում. բարձրությունը 8 մետր է, լայնությունը` 35,4 մետր:

Սումոյի ամենամասսայական ցուցադրությունը կայացել է 2010 թվականին, Լոնդոնում:




Լրահոս