ՖՈՏՈ. Հայտնիների ամենաթանկ նվերները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Luxlux.net կայքը կազմել է այն 5 աստղերի ցանկը, որոնք իրենց սիրելիներին թանկարժեք իրեր են նվիրել: Առաջինը հոլիվուդյան դերասան Ռոբերտ Պատինսոնն է: Վերջինս իր ընկերուհուն՝ դերասանուհի Քրիսթեն Ստյուարդին, 46 հազար դոլար արժողությամբ ոսկե գրիչ էր նվիրել: Այդ ոսկե գրիչներից պատրաստվել էր ընդամենը 40 հատ:

Նիկ Քենոնն իր կնոջը՝ հոլիվուդյան երգչուհի Մըրայա Քերիին, 40-ամյակի կապակցությամբ Porsche մակնիշի ավտոմեքենա նվիրեց: Նվերի արժեքը զույգը մինչև այժմ էլ չի հրապարակել, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն էքսկլյուզիվ էր, կարելի է ենթադրել, որ խոսքը նվազագույնը 6 զրոների մասին է:

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին իր ամուսնուն սեփական դիզայնով պատրաստված մոտոցիկլետ է նվիրել: Այն պատրաստելու համար դերասանուհին 100 հազար դոլար է ծախսել: Դերասանուհի Նիկոլ Քիդմանի ամուսինը՝ Քիտ Ուրբանը, իրենց աղջկա ծննդյան առթիվ կնոջը 120 հազար դոլար:

Ցանկը եզրափակում է դերասան Էշթոն Քատչերը. վերջինս իր նախկին կնոջը՝ Դեմի Մուրին, սահմանափակ տպաքանակ ունեցող գիրք նվիրեց, ինչի վրա ծախսեց 1800 դոլար:




Լրահոս