Լարսում կրկին խնդիրներ կան. փոխնախարարը հորդորում է խուսափել այդ ճանապարհով ՀՀ ժամանելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լարսում կրկին խնդիրներ կան՝ թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: Այս մասին ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը:

Նա նշել է, որ ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ՝ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար, այժմ աշխատանքներ են տանում խնդիրն արագ կարգավորելու: «Ռուսական կողմը յոթ գիծ թողունակություն է ապահովում»,-գրել է փոխնախարարը:

Վերջինս նաև խնդրել է խուսափել այդ ճանապարհով Հայաստան ժամանելու տարբերակից, քանի որ երկար պետք է կանգնեն հերթի մեջ:




Լրահոս