Գազի արտահոսք` Ջրվեժի բնակարաններից մեկում. փրկարարները հերթապահություն են արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 6-ին, ժամը 15:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Բանավան թաղամասի թիվ 1 հանրակացարանային շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:




Լրահոս