Օգոստոսի 8-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 8-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա փարիզաբնակ ռեժիսոր, դերասան Ժիրայր Բաբազյանի ասուլիսը։

Թեման՝ «Ժիրայր Բաբազյանը բեմադրում է Լևոն Չուքազյանի «Կարին» օպերան, որի պրեմիերան տեղի կունենա օգօստոսի 16-ին։

Մշակույթային քաղաքականությունը Հայաստանում։ Օպերայի անհրաժեշտությունը, բեմադրելու դժվարությունները և առանձնահատկությունները»։

***

Օգոստոսի 7-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Թեման՝ «Օգոստոսի 11-ի Նավասարդի տոնը և Տիգրան Մեծի ծննդյան օրը  նշվելու է Տիգրանակերտում. ինչո՞ւ այնտեղ և որն է նպատակը։ Մանրամասնր անցկացվելիք միջոցառումների, կազմակերպիչների և մասնակիցներ մասին»։

Բանախոսներն են՝

Կորյուն Ղումաշյանը – ազատամարտիկ, գնդապետ, «Տիգրան Մեծ» գնդի հիմնադիր հրամանատար, այժմ «Տիգրան Մեծ»-ի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի տնօրեն

Վահե Լորենցը – պատմաբան, զբոսաշրջության մասնագետ

Ռոբերտ Շահբազյանը  – պատմաբան,  «Նավասարդ» ՀԿ փոխտնօրեն
Մորուք Կարո Կարապետյան – ազատամարտիկ. «Վահագն» Ռ.Հ.Բ.Հ.Կ հիմնադիր նախագահ

***
Օգոստոսի 8-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Սպառողների ասոցիացիա հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը: ԹԵՄԱ՝ Սպառողական շուկայի գնային միտումները:
Ժամը 12:00՝ ,,Պլանետ Թրավել քլաբ՛՛ ընկերության տնօրեն Արմեն Երանոսյանը: ԹԵՄԱ՝ Ամփոփ դիտարկումներ ՀՀ տուրիզմի ոլորտում նկատվող առաջընթացի, առկա հիմնախնդիրների և զարգացման հեռանկարների մասին:
***

Օգոստոսի  8-ին՝  ժամը 11:00-ին,  «Հենարան» մամուլի  ակումբում  կհյուրընկալվի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտ. թեկնածու Սեյրան Մինասյանը:

ԹԵՄԱ՝  Սևանա լճի ոռոգման հիմնախնդրի շուրջ ՀՀ վարչապետի հանձնարարականը. ինչո՞ւ է Սևանա լիճը կանաչում՝ վտանգներն ու հետևանքները. խնդրի լուծման հեռանկարները:




Լրահոս