Հարց քաղաքացիներից` ամուսնության պետական գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ամուսնության պետական գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել: Կխնդրեի մանրամասնել` ամբողջ գործընթացը ինչպե՞ս է տեղի ունենում:

Լիաննա Խաչատրյան (24 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (սկիզբը նախորդ համարում) Տեղեկացնում ենք, որ ամուսնացող անձանց համատեղ դիմումի հիման վրա ամուսնության պետական գրացնման 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել հարգելի պատճառների առկայության դեպքում: Ամուսնության գրանցման ժամկետը կրճատելու համար հիմք համարվող հարգելի պատճառներն են`

1. ամուսնացող անձանց համատեղ երեխա (ներ) ունենալը

2. ամուսնացող կնոջ հղիությունը

3. ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության

4. ամուսնացող անձի` ՀՀ զինված ուժերում ծառայության կամ ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվելը

5. ՀՀ-ում ամուսնացող օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների` միմյանց կամ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ՀՀ քաղաքացիների հետ ամուսնության դեպքում ամուսնացողների կամ նրանցից մեկի` ՀՀ տարածքից երկարատեւ ժամանակով մեկնելու դեպքում

6. ամուսնացող անձի ծանր հիվանդությունը:

Հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով:

ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալության պետի պաշտոնակատար Ալբերտ Վիրաբյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնության պետական գրանցումն իրականացվում է ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ, ամուսնության պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք` 1000 ՀՀ դրամի չափով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս