Հարց քաղաքացիներից` ինչո՞ւ քաղաքացուն չեն տրամադրում խնամակալության կարգավիճակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Չեմ աշխատում, զբաղվում եմ հիվանդություն ունեցող երեխայիս խնամքով: Նա չի կարողանում ազատ տեղաշարժվել, ունի 4-րդ կարգի խլություն, վիրահատվել է, ունի ԴՑՊ մանկական ուղեղային կաթված: Գլուխը վիրահատվել է, եւ սարք է տեղադրված: Դիմել եմ Նոր Նորքի սոցիալական բաժին խնամակալ ձեւակերպելու համար, սակայն չգիտեմ` ինչու մերժել են: Խնդրում եմ պարզաբանել` ինչու չեն տրամադրում խնամակալության կարգավիճակ:

Մարգարյան Տաթեւիկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ընտանեկան օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն` խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է այն երեխաների նկատմամբ, ովքեր մնացել են առանց ծնողական խնամքի, նրանց պահելու, դաստիարակելու եւ կրթություն տալու, ինչպես նաեւ նրանց իրավունքները եւ շահերը պաշտպանելու նպատակներով: Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խնամակալություն սահմանվում է տասնչորս տարին չլրացած անչափահասների, ինչպես նաեւ հոգեկան խանգարման հետեւանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը` Տաթեւիկ Մարգարյանն իր երեխայի խնամակալ ճանաչվել չի կարող:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեխաների նկատմամբ խնամակալություն եւ հոգաբարձություն նշանակվում եւ դադարեցվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս