Նոր կառավարությունը կվերհանի՞ Արթուր Բաղդասարյանի որդու փաստաթղթերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում տեղեկացրել էր, որ թավշյա հեղափոխությունից հետո վեր են հանվում նախկին պաշտոնյաների եւ պատգամավորների զավակների զորակոչի փաստաթղթերը, պարզելու՝ արդյոք նրանք օրինական հիմքերով են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, թե այնուամենայնիվ, փաստաղթեր են կեղծվել: Մեկ երեւույթ` կապված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների անվան հետ, արդեն բացահայտվել է. հարուցվել է քրեական գործ Տիգրան եւ Տրդատ Խաչատրյանների դեմ` փաստաթղթեր կեղծելով ժամկետային զինծառայությունից խուսափելու համար:

Նրանցից մեկը` Տրդատը, նույնիսկ բաց նամակ է հղել` ասելով, թե պատրաստ է ծառայել բանակում: Սակայն գաղտնիք չէ, որ Սուրիկ Խաչատրյանի որդիները միակը չեն: Բանակում չի ծառայել, օրինակ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի որդին` բնականաբար ուսման տարկետումի անվան տակ, հետո արդեն թեկնածուական թեզ պաշտպանելուց հետո նրան զորակոչից ազատել են: Հետաքրքիր է` նոր կառավարությունը կվերհանի նաեւ Բաղդասարյանի որդու փաստաթղթերը պարզելու, թե նա ինչպես է տարկետում ստացել: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար կհիշեցնի, թե որ պաշտոնյաների որդիները չեն ծառայել բանակում եւ ինչու:




Լրահոս