Մանվել Գրիգորյանի փաստաբանները դժգոհում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, ԱԱԾ Երեւան-Կենտրոն ՔԿՀ խցում միայնակ չէ. նրա հետ եւս մի քանի կալանավորներ կան։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ «Մանվել Գրիգորյանն ապրում է առօրյա, կենցաղային կյանքով համախցեցիների հետ, քննարկումներ են անում։ Դե այնպես, ինչպես մյուս կալանավորները։ Հայաստանի պարագայում քիչ թե շատ բարվոք պայմաններ են խցում. հեռուստացույց կա, սառնարան, հիգիենայի պարագաներ»- մանրամասնեց պաշտպանը։

Հարցին՝ ինչով է խցում ամբողջ օրը զբաղվում Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանն ասաց. «Նրանով, ինչով որ մնացած կալանավորներն են զբաղվում. ժամանակ առ ժամանակ հանդիպում է փաստաբանների հետ, հետաքրքրվում է իր գործով, քննչական մեկումեջ աղքատիկ գործողություններ են արվում։ Դա է»։ Փաստաբանը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ քրեական գործի շրջանակներում մինչեւ հիմա 2 հարցաքննություն է տեղի ունեցել, իսկ առաջիկայի համար հստակ ժամկետ չկա՝ նոր հարցաքննություն սպասվում է, թե ոչ։




Լրահոս