Կական վերադառնալու է Միլան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միլանի» նոր գործադիր տնօրեն Լեոնարդոն հայտարարել է, որ նախկին ֆուտբոլիստ Կական վերադառնալու է իտալական ակումբ․

«Կական «Միլան» վերադառնալու ցանկություն է հայտնել։ Նա միշտ կապված է եղել ակումբի հետ։ Մենք դեռ չգիտենք՝ ինչ պաշտոն կզբաղեցնի Կական, բայց այժմ նա ցանկանում է մենեջերի որակավորում ստանալ։

Կարծում եմ՝ սեպտեմբերին նա այստեղ կլինի։ Մինչ այդ մենք կբանակցենք և կհասկանանք՝ նա որևէ պաշտոն կզբաղեցնի, թե դա կլինի անվճար աշխատանք»,- Լեոնարդոյի խոսքը մեջբերված է «La Gazzetta dello Sport»-ից։




Լրահոս