Օգոստոսի 10-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Թեման՝ « ՀՀ անկախության հռչակագրով ժողովրդի սեփականություն հռչակված հողը, ջուրը, բնական պաշարներն ինչպես են խլվել ժողովրդից, ինչպես են թալանվում ու փոշիացվում: Ինչ իրավական և օրենսդրական հիմքեր են ստեղծված այդ թալանի համար, ինչ մեխանիզմ ու մոդել է առաջարկվում վիճակը շտկելու նպատակով»։
Բանախոսներն են`
Հրայր Մելքոնյան.- «Տանիք» ՀԿ-ի նախագահ
Արամ Գաբրիելյան.- «Խազեր» ՀԿ-ի ներկայացուցիչ
***
Օգոստոսի 10-ին՝ ժամը 12։00-ին, «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում Հայաստանում «Կազանչյան» ընկերության հիմնադիր Րաֆֆի Կազանչյանը կխոսի Հայաստանում ժամագործության հեռանկարների, արտադրանքի և պահանջարկի մասին, ինչպես նաև կանդրադառնա ձեռքի ժամացույցների ներկրմանն ու արտահանմանը։