![](https://armlur.am/wp-content/uploads/2018/08/Безымянный-4.png)
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերել, որ «Գառնի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ում ապօրինություններ են տեղի ունեցել:
Նախնական տվյալներով՝ հաստատության տնօրենի նախկին պաշտոնակատարը 2016-2017 թվականների ընթացքում յուրացրել է 2.330.000 դրամի բժշկական պարագաներ և սարքավորումներ, որոնք առողջության կենտրոնը որպես մարդասիրական օգնություն էր ստացել:
Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: