«Վալենսիայի» պաշտպան Մարտին Մոնտոյան կարիերան շարունակելու է «Բրայթոնում»:
Իսպանացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել: Գործարքի ֆինանսական տվյալները չեն հրապարակվում:
Մոնտոյան «Վալենսիայում» էր հանդես գալիս 2016 թվականից: Իսպանիայի նախորդ առաջնությունում 27-ամյա պաշտպանը մասնակցել է 25 խաղի, որոնցում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ: