Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, օրակարգում` առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը:
Քննարկման եւ քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչությունը որոշում կայացրեց մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունից: