ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունումoգոստոսի 10-ին կայացել է Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևան քաղաքի և խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ու ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, մարտական պատրաստության դասընթացների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:
Հաշվետու ժամանակահատվածում Արցախում գրանցվել է 560 ահազանգ:
Ռուս-հայկական հումանիտար կենտրոնի ՀՀ կողմից տնօրեն, փ/ծ գնդապետ Պավել Գյոզալյանը զեկուցել է, որ ավարտին են մոտենում Ռուսաստանից հրավիրյալ մասնագետի կողմից անցկացվող անտառային հրդեհների թեմայով դասընթացները և առաջիկայում նախատեսվում է փորձի փոխանակում կազմակերպել նաև Ռուսաստանի Դաշնությունում:
Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո՝ ծառայության տնօրենն անդրադարձել առաջիկայում սպասվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին, տվել անհրաժեշտ ցուցումներ:
Ծառայության կանոնավոր աշխատանքը կազմակերպելու նպատակով՝ գնդապետ Նահապետյանը կրկին հանձնարարել է խստորեն հետևել կարգ ու կանոնի պահպանմանը, բացառել թափթփված վերաբերմունքը և հետևել, որպեսզի ծառայության ընթացքում չգրանցվեն համազգեստի խախտման դեպքեր: