Օգոստոսի 13-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանի ասուլիսը։
Թեման՝ 1.«Ո՞ր թեկնածուին են սատարելու տաքսու վարորդները Երևանի ավագանու ընտրություններին և ո՞ր կուսակցությանն են վստահում. Հարցման արդյունքներ։
2.Նոր զարգացումներ՝ տաքսիների լիցենազավորման նոր կարգի մշակման գործընթացում»։
***
Օգոստոսի 13-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Արթուր Վարդանյանի կնոջ լիազորված անձ, իրավաբան Հայկազ Մակարյանի ասուլիսը։
Թեման՝ «Նորք -Մարաշի զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գործի հետ կապված նոր բացահայտումներ, առողջական ծանր վիճակի մասին լռությունը, և իրականությունը նրա առաքելության մասին. Հայաստանում»:
***
Օգոստոսի 13-ին ժամը 13.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Եղեգիս համայնքի բնակիչների ասուլիսը։
Թեման՝ «Վարչապետի 100 օրվան ընդառաջ Եղեգիս խոշորացված համայնքում կրքերը մարելու փոխարեն նոր համաժողովրդական ընդվզում է հասունանում. Ինչո՞ւ և ինչ են ակնկալում բնակիչները պատկան մարմիններից և որ դեպքում կդադարեցնեն ակցիաները։ Զոհված ազատամարտիկի կնոջ սկանդալային հայտարարությունը»։
Բանախոսներն են՝
Տիգրան Եղոյան – ակտիվիստ, ֆերմեր, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն
Նաիրի Դանիելյան – Եղեգիս համայնքի բնակիչ
Ջուլիա Քամալյան – Զոհված ազատամարտիկ՝ Պարույր Քամալյանի կինը