Օգոստոսի 14-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: ԹԵՄԱ՝ Ղարաբաղյան գործընթաց. բանակցային նոր մեկնակետ, թե փակուղի:
Ժամը 12:00՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ 2018թ. տնտեսական տարվա 1-ին կիսամյակի ցուցանիշների շուրջ: Իրողություններ, միտումներ և հեռանկարներ:
***
Օգոստոսի 14-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս հետևյալ թեմաների շուրջ.
Թեման՝ «Երկու օրից լրանում է ՀՀ վարչապետի կառավարման 100 օրը։
Ռուսաստան -Բելառուս հարաբերությունները։
ՀԱՊԿ-ի 5 պետությունների պայմանագիրը Կասպյան ծովի ստատուսի վերաբերյալ։
ԱՄՆ -ի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ։
Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրները»։
Բանախոսն է՝
Արման Նավասարդյանը – Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան