Հարց քաղաքացիներից` կա՞ն հատուկ օրեր, որ չի թույլատրվում մատաղ անել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` կա՞ն հատուկ օրեր, որ չի թույլատրվում մատաղ անել: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք` հատկապես ո՞ր օրերին չի կարելի մատաղ անել:

Ստելլա Մխոյան (28 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ.Մատաղ կարող ենք անել ցանկացած ժամանակ, եթե, իհարկե, այն մսի տեսքով չէ: Մսի տեսքով մատաղ մատուցելն արգելվում է միայն Մեծ Պահքի ընթացքում եւ շաբաթապահքերի ու օրապահքերի ժամանակ: Սակայն կարեւոր է այն հանգամանքը, որ եթե մատաղը մսի տեսքով չէ, ապա հատկապես պահքի ընթացքում շատ կարեւոր է ողորմություն տալը, որն էլ ավելի է զորացնում մեզ պահեցողության մեջ: Պարտադիր չէ, որ մատաղը միայն կենդանու տեսքով լինի: Այն կարող է լինել նաեւ գումարի, հագուստի, հացի, մրգի տեսքով եւ այլն: Այսինքն, երբ կարիք ունեցողին կարողանում ենք օգտակար լինել առանց փոխադարձ սպասելիքի, դա կարող է մատաղ լինել:

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մատաղն աղքատների կերակուր է, որն իբրեւ ողորմություն բաժանում են աղքատներին: Մատաղ բառը բացատրվում է հետեւյալ կերպ` «մատոյ աղ», այսինքն մատուցիր աղքատներին կամ մատուցիր աղն օրհնության համար: Քրիստոնեական իմաստով մատաղի ակունքները գալիս են դեռ առաջին դարից, երբ բոլոր քրիստոնյաները Սուրբ Պատարագից հետո հավաքվում էին միասին «սիրո ճաշի», որն ամբողջությամբ մատուցվում էր հիվանդներին ու աղքատներին:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս