«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ հետ դատական վեճում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ՝ Միխայիլ Հարությունյանի ընտանիքին պատկանող «Միկշին» ընկերության հետ դատական վեճում: Դեռ այս տարվա մարտին «Միկշին»-ը դատական հայց էր ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, թե իբր մենք զրպարտել ենք նրանց: Ու սա այն դեպքում, երբ «Ժողովուրդ» օրաթերթն ընդամենը լուսաբանել էր կառավարության շենքի մոտ «Միկշին» ընկերության դեմ քաղաքացիների բողոքի ցույցը, ավելի ուշ՝ մեկնաբանությունների համար դիմել այդ ընկերությանը` չստանալով պատասխան:

Եւ ահա «Միկշին» ընկերությունն այս ամենը համարել էր զրպարտություն, դիմել դատարան: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որում դատավոր Ռուբեն Ներսիսյանը մերժել է «Միկշին» ընկերության հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Նշենք, որ նույն դատավորը ժամանակին բավարարել էր «Ժողովուրդ» օրաթերթի դեմ Խաչիկ Խաչիկյանի՝ իբր իրեն վիրավորելու համար ներկայացրած հայցը»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս