ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհամբեր սպասում եմ` որ քրեական հեղինակությունն առաջինը կփորձի խանգարել ընտրություններին․ Վալերիյ Օսիպյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարաձավ Երևանի ավագանու ընտրությունների հսկմանը՝ նշեկով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ունի հանաձարարական, որեպսզի ապահովեն թափանցիկ ընտրություններ․

«Հայաստանի հանրապետությունում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ»,- վստահեցրեց ոստիկանապետը։

Օսիպյանի փոխանցմամբ՝ կանխելու են ընտրակաշառքի բաժանումը, իսկ եթե ընտրակաշառք բաժանվի և՛ այն վերցնողը, և՛ տվողը, և՛ ոստիկանության այն աշխատակիցները, ում տեսադաշտում կատարվել է այդ ամենը, կենթարկվեն պատասխանատվության։

Ինչ վերաբերում է ընտրություններում քրեական տարրերի մասնակցությանը, ոստիկանապետն ասաց, որ նրանք սովորական քաղաքացու նման պետք է կատարեն իրենց պարտքը, իսկ եթե կփորձեն միջամտել, խնդիր չկա, պատասխանատվության կենթարկվեն. «Ես անհամբեր սպասում եմ, թե ով է առաջինը փորձելու խանգարի»։

Ոստիկանապետը խոսեց նաև հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանի մասին՝ նշելով, որ նորություններ չկան:




Լրահոս