ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` վարժարանում աշխատելու ժամանակահատվածը համարվո՞ւմ է մանկավարժական ստաժ:
Արշալույս Կապլանյան (մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` աշխատանքային ստաժը կարող է լինել հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում են այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում կատարվել է քաղաքացու կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայականում նշված մասնագիտությամբ աշխատանք կամ զբաղեցվել է որոշակի պաշտոն կամ կատարվել է աշխատանք աշխատանքի առանձնահատուկ պայմաններում, ինչպես նաեւ այլ ժամանակահատվածներ, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժում: Հետեւաբար եթե քաղաքացու կրթության կամ որակավորման մասին վկայականում նշված է, որ նա ունի մանկավարժական կրթություն կամ մանկավարժի որակավորում, իսկ վարժարանում աշխատել է որպես մանկավարժ, ապա այդ ժամանակահատվածը համարվում է մանկավարժական ստաժ:
Եթե հարցը վերաբերում է մասնակի կենսաթոշակի իրավունքին, ապա այդպիսի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվարկվում է պետական վարժարանում ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկի» 1-ին կետի 3-րդ սյունակում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում աշխատած ժամանակահատվածը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառման դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են սույն կետի 1-ին մասով սահմանված կարգով, իսկ քաղաքացուն տրվող ստացականում նշվում են նաեւ կենսաթոշակ նշանակելու համար կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայանալու ժամկետը եւ լրացուցիչ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: