«Տոտենհեմի» պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում:
Մյունխենյան ակումբը ցանկանում է փոխարինող գտնել Ջերոմ Բոատենգին, ով, ինչպես սպասվում է, շուտով համալրելու է «Պարի Սեն Ժերմենի» կազմը: Գերմանիայում տրանսֆերային պատուհանը փակվում է օգոստոսի 31-ին, այնպես որ՝ «Բավարիայում» հույս ունեն, որ նախքան այդ կկարողանան համաձայնության հասնել «Տոտենհեմի» հետ:
Ավելի վաղ Ալդերվեյրելդի տրանսֆերը գնելու մտադրություն ուներ «Մանչեսթեր Յունայթեդը»: «Տոտենհեմը» 29-ամյա ֆուտբոլիստի համար պահանջել էր 65 միլիոն եվրո, և գործարքը չէր կայացել:
Ալդերվեյրելդի տեղափոխությանը կարող է խոչընդոտել այն հանգամանքը, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում տրանսֆերային պատուհանը մասնակիորեն փակվել է՝ անգլիական ակումբները կարող են վաճառել իրենց ֆուտբոլիստներին, սակայն չեն կարող հայտավորել նոր խաղացողների: