ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ վկայականի կրկնօրինակ ձեռք բերելու համար:
Ալբերտ Հունանյան (40 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու մասին դիմումի հետ միասին դիմումատուն ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը: Եթե վկայականի կրկնօրինակ կամ տեղականք ստանալու խնդրանքով ՔԿԱԳ տարածքային մարմին է դիմել լիազորված անձը, ապա նա վերը նշված փաստաթղթերից բացի ՔԿԱԳ տարածքային բաժին պետք է ներկայացնի նաեւ դիմումատուի անունից հանդես գալու վերաբերյալ նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու իրավասություն ունեցող անձի կողմից վավերացված լիազորագիրը, ինչպես նաեւ լիազորողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը:
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը. դիմում-հայտարարություն, հայցողի (եթե անձամբ է դիմել) անձը հաստատող փաստաթուղթ, հայցողի բնակության ՔԿԱԳ տարածքային բաժնից տրված տեղեկանք ամուսնության ակտի բացակայության մասին, իսկ եթե նախկինում ամուսնացած է եղել, ապա նաեւ ամուսնության դադարման փաստը հավաստող փաստաթղթի պատճենը, լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու իրավասություն ունեցող անձի կողմից վավերացված լիազորագիրը եւ լիազորվածի անձը հաստատող փաստաթուղթ:
Եթե ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար դիմումը ներկայացրել է դիմողի ծնողը, ապա նա ներկայացնում է նաեւ`
գ դիմում-հայտարարություն.
գ իր անձը հաստատող փաստաթուղթը.
գ հայցողի անձը հաստատող փաստաթղթի, ծննդյան վկայականի պատճենները:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է ՀՀ-ում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: