«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը հաղթել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի դեմ դատական հայցը: Օրբելյանը պահանջում էր անվավեր ճանաչել մարզպետի 2017 թվականի հունվարի 17-ին կայացրած որոշումը` իրեն աշխատանքից ազատելու մասին:
Հիշեցնենք, որ մարզը լիսկաթափելու անվան տակ Վահե Հակոբյանը իր համար անցանկալի կադրերից հերթով ազատվեց` հաճախ օրենքի վրա ոտքերը մաքրելով: Հիմա դատարանը, դատավոր Ժաննա Ասատրյանի նախագահությամբ, անվավեր ճանաչեց մարզպետի որոշումն ու Օրբելյանին վերականգնել է նախկին աշխատանքում: Ի դեպ, Սմբատ Օրբելյանը ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արամ Օրբելյանի հայրն է:
Ավելի ուշ Կապանի ԲԿ-ից պարզաբանեցին.
«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը չի բավարարել Սմբատ Օրբելյանի՝ աշխատանքում վերականգնելու վերաբերյալ պահանջը, և հետևաբար նա չի վերականգնվել «Կապանի բժշկական կենտորն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում։ Դատարանը բավարարել է միայն Սմբատ Օրբելյանի դրամական փոխհատուցում ստանալու պահանջը, սակայն որոշումն այդ մասով «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից բողոքարկվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում։ Ներկա պահին գործը գտնվում է վերաքննիչ դատարանում։