Փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 18-ին, ժամը 18:35-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի թիվ 3 հասցեում՝ չբնակեցված տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուսայելյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ավտոտնակի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:49-ին, մարվել՝ 18:54-ին:

Ամբողջությամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 50 քմ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:




Լրահոս