
Օգոստոսի 18-ին, ժամը 16:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինսկի փողոցի թիվ 5/7 հասցեում գտնվող չշահագործվող շինության տարածքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: