Միացյալ Նահանգների իշխանությունները փորձում են Facebook-ից իրավունք ստանալ՝ մուտք գործել այն անձանց Messenger հավելված, որոնց կասկածում են հանցագործություն կատարելու մեջ:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երեք անանուն աղբյուրների: Ըստ գործակալության հաղորդագրության, այժմ դատաքննություն է ընթանում, որի շրջանակներում ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրում է Facebook-ին՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և համապատասխան կոդերն իշխանություններին չտրամադրելու համար:
Գործը քննվում է դռնփակ, կողմերը հրաժարվում են մեկնաբանություններից: «Եթե դատարանը բավարարի ԱՄՆ արդարադատության նախարարության պահանջը, ամերիկյան իշխանությունների համար կարող են հասնաելի դառնալ նաև այլ մեսենջերների հաղորդագրությունները»,- հաղորդում է Reuters-ը: