Օգոստոսի 21-ին, ժամը 11:00-ին, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի՝ Նախարարության վերջին 100-օրյա աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիս:
Ասուլիսին մասնակցել ցանկացող բոլոր լրագրողները պետք է այսօր՝ մինչև ժամը 18:00-ն, հաստատեն իրենց մասնակցությունը՝ զանգահարելով 010594037 հեռախոսահամարով և ասուլիսին ներկայանան անձնագրով (Կառավարությունում հավատարմագրված լրագրողները կարող են ներկայանալ Կառավարության տրամադրած բեյջերով):
***
Օգոստոսի 21-ին՝ ժամը 13:00-ին, սփյուռքի նախարարությունում տեղի կունենա նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի ասուլիսը (Վ. Սարգսյան 3, 8-րդ հարկ): Ասուլիսի ընթացքում սփյուռքի նախարարը կամփոփի հուլիսի 24-27-ը Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքները, կանդրադառնա Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ հանդիպմանն ու համագործակցության հետագա հեռանկարներին: Մխիթար Հայրապետյանն ամփոփ կներկայացնի նաև ԱՄՆ կարտարած տասնօրյա աշխատանքային այցը, համայնքային հանդիպումների արդյունքներն ու բարձրաձայնված խնդիրները:
***
Օգոստոսի 21-ին ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Ժողովրդի ձայն» նախաձեռնության հիմնադիրների ասուլիսը:
Թեման՝ «Ստեղծվել է «Ժողովրդի ձայն» նախաձեռնությունը. ինչո՞ւ. նպատակը. անդամները. առաջարկվող ծրագրերն ու համագործակցության շրջանակները»:
Բանախոսներն են`
Աշոտ Աշոտյան – «Ժողովրդի ձայն» նախաձեռնության հիմնադիր, վերլուծաբան, քաղաքական գործիչ, Ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ
Դավիթ Ստեփանյան – «Ժողովրդի ձայն» նախաձեռնության հիմնադիր, նկարիչ, ճարտարապետ
Հակոբ Մանուչարյան – «Ժողովրդի ձայն» նախաձեռնության հիմնադիր, քաղաքական վերլուծաբան
***
Տաքսու ոլորտի ներկայիս իրավիճակը և նոր «Զին տաքսի» ծառայության մեկնարկը
Օգոստոսի 21-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս:
Թեման՝ «Տաքսու ոլորտի ներկայիս իրավիճակը, չլուծված հրատապ խնդիրները և ոլորտի կարգավորման առաջարկները: Օգոստոսի 25-ից կմեկնարկի նոր ««Զին տաքսի» ծառայությունը. նպատակը. հիմնադիրները և համագործակցության շրջանակները»:
Բանախոսներն են`
Արման Գալստյան – անհատ տաքսու վարորդ
Հասմիկ Գասպարյան – «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցիչ
***
«Նոյյան Տապան».«Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո) անհրաժեշտ է օր առաջ ազատ արձակել». Մանրամասն ասուլիսի ընթացքում
Օգոստոսի 21-ին ժամը 13.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ՀՀ-ում Եվրոպայի անվտանգության եւ կոնֆլիկտոլոգիայի փաստավավերագրության միջազգային ակադեմիաների նախագահ, ակադեմիկոս, պատվավոր դոկտոր-պրոֆեսոր, Արթուր Ասատրյանի լիազոր ներկայացուցիչ Սամվել Հակոբյանի ասուլիսը։
Թեման՝ «Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո) անհրաժեշտ է օր առաջ ազատ արձակել»:
***
Օգոստոսի 21-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը, ով կխոսի գյուղատնտեսության ընթացիկ վիճակի, գյուղատնտեսության նախարարության կողմից վիճակի բարելավմանն ուղղված քայլերի բացակայության, հանրապետությունում գյուղմթերքի մասնավորապես` կարտոֆիլի բարձր գնի ու դրա պատճառների մասին, ինչպես նաեւ կանդրադառնա առաջիկա խաղողի բերքահավաքին:
***
Օգոստոսի 21-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է Միջազգային եւ Անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը, ով կխոսի տարածաշրջանային զարգացումների, ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ստեղծված լարվածությանը և Հայաստանին այս համատեսքտում, ինչպես նաև կանդրադառնա ներքաղաքական իրավիճակին:
***
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի միջազգայանգետ Սուրեն Սարգսյանը:
ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գործունեության 100 օրը ամփոփեց հրավիրված հանրահավաքում. հանրահավաքում հնչեցրած ուղերձում Հայաստանի դերը միջազգային հարթակում. ժամանակակից միջազգային մարտահրավերները:
***
Օգոստոսի 21-ին, ժամը 12:30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Կառավարության 100 օր. սպասե՞լ արմատական փոփոխություններ բնապահպանության ոլորտում» թեմայով։
Բանախոսներն են`
Գնել Սանոսյան, ՀՀ Բնապահպանության փոխնախարար
Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ
Հակոբ Սանասարյան, Կանաչների միության նախագահ
Սիլվա Ադամյան, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող