Մեկ-երկու տարի կթողնեմ ծխելը. Սարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտնի է ծխելու հանդեպ անհագ հակումով:

Ինչպես հայտնի է, Լոնդոնում արգելված է ստադիոններում ծխելը: Մասնագետը խոսել է այդ մասին.

««Արսենալի» հետ հանդիպման առաջին խաղակեսի ավարտին շատ էի սպասում, որ մրցավարը սուլի, որպեսզի գնամ և ծխեմ: Մեկ-երկու տարի կթողնեմ ծխելը… ապա նորից կսկսեմ»,- մասնագետի խոսքն է մեջբերում «Evening Standard»:Ըստ շրջանառվող լուրերի՝ Սարրին ծխում է օրական 80 գլանակ (4 տուփ) ծխախոտ:




Լրահոս