Օգոստոսի 22-ին` ժամը 11:30-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրերն են «Նոր Ալիք 2018» երգի միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը և նրա ոճաբան, ոկալիստ Լիլիթ Զաքարյանը: Բանախոսները կխոսեն մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքի, երգի ընտրության և Սոչիում սպասվելիք ելույթի մասին:
***
Օգոստոսի 22-ին՝ ժամը 12:00-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբում կանցկացվի ասուլիս, որտեղ հյուրերը կխոսեն գծանշումների, լուսացույցների, կարմիր գծերի փոփոխության և վարորդներին անհանգստացնող այլ խնդիրների շուրջ:
Հասարակական ու մասնավոր տրանսպորտի մեքենավարները դժգոհում են երթևեկության կանոններից. ասֆալտի գծանշումները գունաթափված են կամ կիսամաշ, լուսացույցները՝ թաքնված ծառերի հետևում, իսկ խցանումները դարձել են սովորական, ու վթարային իրավիճակներն անխուսափելի են:
Թեմայի շուրջ կխոսեն՝ փաստաբան Անի Հալույանը, «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը և «Իմ իրավապաշտպանը» ՀԿ նախագահ Քրիստ Հովսեփյանը:
***
Օգոստոսի 22-ին, ժամը 12:00-ին
Բանախոսներն են`
Էլիսոն Չիք, Երևանում բրիտանական դեսպանատան Գործերի ժամանակավոր հավատարմատար
Մարիամ Բաղդասարյան, Երևանում բրիտանական դեսպանատան Քաղաքական հարցերի պատասխանատու
***
Օգոստոսի 22-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝ համացանցի դերն ու նշանակությունը՝ նոր հասարակական-քաղաքական իրողությունների պայմաններում:
Օգոստոսի 22–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը:
ԹԵՄԱ՝ սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է. օգոստոսի 17-ի հանրահավաքին ՀՀ վարչապետի ուղերձը Արցախի հիմնահարցի շուրջ. Արցախի անկախությանձեռքբերումներն ու անվտանգությունը:
***
Օգոստոսի 22-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:
Թեման՝ Խաղողագործության և գինեգործության վիճակը և խնդիրները, 2018թ-ի առաջին կիսամյակի ամփոփում, հայկական գինին և միջազգային շուկան