Օգոստոսի 23-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Երևանի հանրություն» դաշինքի անդամներ Անահիտ Թարխանյանը, Անի Երեմյանը և Արմեն Հովհաննիսյանը:
ԹԵՄԱ՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ. «Երևանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանն է:
***
Օգոստոսի 23-ին՝ ժամը 13:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոգեբան Իրինա Ծատուրյանը և փաստաբան Թամարա Բաղդասարյանը:
ԹԵՄԱ՝ համացանցում տարածվել են լուսանկարներ Հանքավանի «Հասմիկ» մանկական հանգստյան ճամբարում համասեռամոլության , աթեիստ-աղանդավոր-սատանիստության քարոզի մասին. երևույթի հոգեբանական և իրավական գնահատականները. հետևանքներն ու խնդրի լուծումը:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 13:00-ին, Արմենպրեսսի մամուլի սրահում տեղի կունենա «Հասմիկ» ճամբարի ավագ մանկավարժ Մուրադ Մուրադյանի, ավագջոկատավար Մարիամ Սիմոնյանի և ջոկատավար Նունե Միրիբյանի ասուլիսը: Թեմա` ճամբարում հանգստացող երեխաների կազմակերպած գեղարվեստականմիջոցոռման շուրջ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում բարձրացված մտահոգությունների պարզաբանում:
***
Օգոստոսի 23-ին, ժամը 12:30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Կուտակային կենսաթոշակներ. ունի՞ այլընտրանք կուտակային համակարգը» թեմայով։
Բանախոսներն են`
Աշոտ Խուրշուդյան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ
Քնար Պետրոսյան, «Էֆ Թի Ջի քոնսալթնս» ՍՊԸ ֆինանսական ղեկավար, «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչ
Լուսինե Բարսեղյան-Տոնոյան, «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչ, ֆինանսիստ