Նախորդ ու ներկա կառավարությունների օրոք որքա՞ն են կազմել գերավճարները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 160.8 մլրդ դրամի գերավճար, այդ թվում՝ ԱԱՀ գծով գերավճարը կազմել է 105.8 մլրդ դրամ: Ըստ ՊԵԿ-ի` այդ ընթացքում բյուջեից հարկ վճարողների գերավճարների գումարներից ԱԱՀ վերադարձի ձեւակերպում է կատարվել 16.3 մլրդ դրամի չափով, իսկ գերավճարների գումարներից այլ հարկատեսակների գծով հաշվանցվել է 1.8 մլրդ դրամ:

Համեմատության համար նշենք, որ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ գերավճարները կազմել են 138.2 մլրդ դրամ, այդ թվում՝ ԱԱՀ գծով 80.3 մլրդ դրամ: Այդ ընթացքում գերավճարի գումարներից ԱԱՀ գծով վերադարձվել է 12.6 մլրդ դրամ, իսկ այլ հարկատեսակների գծով՝ 2.2 մլրդ: Նկատենք, սակայն, որ ՊԵԿ-ը դեռ չի հրապարակել այս տարվա ոչ առաջին, ոչ երկրորդ եռամսյակների ցուցանիշները, եւ պարզ չէ՝ այս տարի նախորդ ու ներկա կառավարությունների օրոք որքա՞ն են կազմել գերավճարները, որոնք, ի դեպ, իրենց հերթին պետական պարտք կարելի է համարել, միայն թե տրված առանց տոկոսի»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս