Ինքնաշեն կրակող սարքից կրակոց է արձակվել. տղամարդը վիրավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 14-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի տղամարդ:
Ոստիկանության օպերատիվ խումբը հիվանդանոցում պարզել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է Արգավանդ գյուղի տներից մեկի բակում:

Իր հանգուցյալ աներոջ տան բակում գտել է ինքնաշեն կրակող սարք, ինչից պատահաբար կրակոց է արձակվել, և վնասվել է ոտնաթաթը:
Տղամարդը ներկայացրել է ինքնաշեն կրակող սարքը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:




Լրահոս