Հորդ անձրեւներից առաջացած սելավները մեծապես վնասել են Խաշթառակի ճանապարհները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս հորդ անձրեւներից առաջացած սելավները մեծապես վնասել են Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի ճանապարհները: Գերեզմանատուն տանող ճանապարհը դարձել է կիսաքանդ:

Գյուղի ծայրամասեր, հողատարածքներ, անտառներ տանող ճանապարհներին քարակույտեր, անհարթություններ են: Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը հայտնեց, որ համայնքի սուղ բյուջեում միջոցներ չկան` վնասված ճանապարհները նորոգելու համար, իրենք այդ ճանապարհների վերաբերյալ համայնքային հանձնաժողովի կազմած ակտը` ճանապարհների լուսանկարներով, ներկայացրել են Տավուշի մարզպետարան, սակայն այդ նպատակով ֆինանսական օգնություն չեն ստացել: Ա. Վիրաբյանն ասաց, որ համայնքի ուժերով արդեն իսկ նորոգել են մի թաղամասի վնասված ճանապարհը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս