ՖՈՏՈ. Անկախ փորձագիտական կառույցների ուսումնասիրությունները համահունչ են Ֆիլիպ Մորրիսի ուսումնասիրությունների հետ․ մամլո ասուլիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 6 ամիս է, ինչ «Ֆիլիպ Մորրիս» ընկերության IQOS նորարական արտադրանքը պաշտոնապես
հասանելի է Հայաստանում, իսկ մինչև պաշտոնական մեկնարկը երկրում արդեն կար 2500 օգտվող: Այս
մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա
Մայորովան: Տեղեկացնենք, որ հեղափոխական այս արտադրանքը հասցրել է ընդունվել 39-ից ավելի
երկրներում` փոխարինելով սիգարետը մոտ 4,7 մլն չափահաս ծխողների համար:

Ըստ ընկերության կոորպորատիվ հարցերի, գիտական ներգրավման եւ ինովացիաների գծով կառավարիչ
Վահե Դանիելյանի` դեռեւս 2014 թվականին 53 գիտնականներ դիմել են Առողջապահության
Համաշխարհային կազմակերպությանը եւ պնդել, որ էլեկտրոնային առանց ծուխ արտադրատեսակները
էական լուծում կարող են դառնալ այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում դադարեցնել ծխելը:
«Եւ եթե մենք կարողանում ենք մարդկանց առաջարկել լուծում, որի միջոցով, հնարավոր է, ավելի քիչ
ռիսկով նիկոտին սպառել, կարծում եմ` մենք ճիշտ ուղու վրա ենք»,- նկատեց Դանիելյանը:
Որպես օրինակ` Վահե Դանիելյանը նշեց, որ Միացյալ Թագավորության պառլամենտի Գիտության եւ
տեխնոլոգիաների կոմիտեն դիմել է կառավարությանը` կոչով, որ պետք է երկրում սիգարետից
տարբերակել էլեկտրոնային սիգարետի եւ նիկոտինի մատակարարման այլ արտադրատեսակների
կարգավորումը:

Բացի այս, տեւական ժամանակ է` տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ «Ֆիլիպ Մորրիս՚»
ընկերությունը մտադիր է դադարեցնել սիգարետի արտադրությունը: Այս հարցին ի պատասխան`
ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան ասաց. «Այո, որոշ ժամանակ առաջ մեր
ընկերությունն իսկապես հայտարարել է, որ պետք է ստեղծել առանց ծուխ ապագա: Ես հասկանում եմ Ձեր
հարցը, այո՜, սա իսկապես տարօրինակ է հնչում, ինչպես օրինակ ավտոմեքենայի արտադրողը մի օր ասի`
վերջ, վաղը մենք դադարեցնում ենք շարժիչով մեքենաների արտադրությունը: Այն պահանջարկը, որ
մենք տեսնում ենք, միտում է առաջացնում գտնել սիգարետին ալտերնատիվ արտադրանքներ:
Եւ՛ երկար տարիների գործունեությունից հետո, եւ՛ տեխնոլոգիաների շնորհիվ մենք ստեղծեցինք այս
արտադրանքը: Մենք հավատում ենք, որ կկարողանանք բավարարել չափահաս ծխողների պահանջները`
առանց ծուխ արտադրատեսակի մասով: Մենք կարծում ենք, որ այս արտադրանքը ալտերնատիվ է
սիգարետին:

Բնականաբար, մենք չենք կարող առանց ծուխ ապագա կառուցել միայնակ՝ որպես ինչպես արտադրող:
Մեզ օգնություն է պետք. կառավարության օգնությունը, առողջապահության կազմակերպության,
հանրության, որպեսզի մենք միասին կարողանանք հասկանալ եւ գնահատել այս արտադրանքի
առավելությունները եւ օգնել չափահաս ծխողին` անցում կատարել ալտերնատիվ տարբերակին:
Համաձայնեք, որ աշխարհը առանց ծխի ավելի լավն է»:
Ի դեպ, «Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել գիտահետազոտական
կենտրոն: Ներկայումս Ֆիլիպ Մորրիս ընկերությունն աշխարհում ունի գիտահետազոտական երկու
կենտրոն, որոնք տեղակայված են Շվեյցարիայում եւ Սինգապուրում: Գնահատելով Հայաստանի գիտահետազոտական եւ տեխնոլոգիական ներուժը՝ ընկերությունը մտադրություն է հայտնել Հայաստանում եւս բացել գիտահետազոտական կենտրոն։
«Սա նաեւ պատվեր է եղել հասարակության եւ պետության կողմից, ինչը մենք փորձել ենք լուծել:
Ճանապարհը հեշտ չէր: Այդ ամբողջ փաթեթը մենք 1 տարի առաջ ձեւավորեցինք եւ այսօրվա Հայաստանի
իշխանությունների հետ քնարկում ենք հետագա հնարավոր զարգացումները: Սա ծխախոտային
բիզնեսի հետ կապ չունի․ մի այլ ուղղությունն է: Մյուս կողմից` տեխնոլոգիական ընկերության
պարտավորությունն է: Մեր պատկերացմամբ, բավականին հզոր եւ հետաքրքիր է լինելու: Կարող եմ պնդել`
նախադեպը չունեցող: Ըստ էության այդ ծրագիրը Հայաստանում գիտահետազոտական և տեխնոլոգիական
ենթակառուցվածքների զարգացման այլ նախագծերի հավաքական փորձի ուսումնասիրման արդյունքում
մշակված մի մեծ պրոեկտ է, ու որպես հայ կուզենայի, որ` հաջողվի»,- հույս հայտնեց Վահե Դանիելյանը:




Լրահոս