Հայաստանում աղ արտադրող միակ ձեռնարկությունը`«Ավանի աղի կոմբինատը», հայտնվել է ծայրահեղ ծանր իրավիճակում: Պատճառը հարեւան Իրանից մեծ քանակությամբ աղի ներկրումն է, որի պատճառով հայկական շուկայում տեղական արտադրանքը չի վաճառվում: Այս ամենի արդյունքում կարճ ժամանակահատվածում նվազել է տեղական աղի արտադրության, հետեւաբար իրացման ծավալները: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում աղի արտադրության ծավալները 3.1 տոկոսով նվազել են: Բացի այս` ընկերության տնօրեն Արեգ Ղուկասյանը ահազանգում է` Հայաստան է ներկրվում տեխնիկական աղ, որն իրացվում է որպես կերակրի աղ:
Աղ արտադրող միակ ձեռնարկությունը` ծայրահեղ ծանր վիճակում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ