Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, քննարկվել են առողջապահության ոլորտում հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:




Լրահոս