ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Այս մեքենայի վարորդը «թավշյա հեղափոխության» ֆոնին դարձել է իրական հեղափոխական: Նա նույնիսկ իր մեքենայի ամեն դետալն է փորձել «հեղափոխել»:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` օտարերկրյա պետության բոլոր քաղաքացիներն իրավունք ունե՞ն ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Հերմինե Գրիգորյան (58 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Առանց «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 1-ին եւ 2-րդ կետերի սահմանված պահանջների պահպանման Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`
1) որն ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա,
2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է ՀՀ-ում եւ որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն uտանալու համար,
3) որը 1995թ. հունվարի 1-ից հետո իր դիմումի համաձայն դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:
Առանց «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Յուրաքանչյուր անձ օրենքով սահմանված կարգով ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք ունի: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ձեռք բերում պարզեցված կարգով:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` վարժարանում աշխատելու ժամանակահատվածը համարվո՞ւմ է մանկավարժական ստաժ:

Արշալույս Կապլանյան (մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` աշխատանքային ստաժը կարող է լինել հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում են այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում կատարվել է քաղաքացու կրթության կամ անհրաժեշտ որակավորման մասին վկայականում նշված մասնագիտությամբ աշխատանք կամ զբաղեցվել է որոշակի պաշտոն կամ կատարվել է աշխատանք աշխատանքի առանձնահատուկ պայմաններում, ինչպես նաեւ այլ ժամանակահատվածներ, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժում: Հետեւաբար եթե քաղաքացու կրթության կամ որակավորման մասին վկայականում նշված է, որ նա ունի մանկավարժական կրթություն կամ մանկավարժի որակավորում, իսկ վարժարանում աշխատել է որպես մանկավարժ, ապա այդ ժամանակահատվածը համարվում է մանկավարժական ստաժ:
Եթե հարցը վերաբերում է մասնակի կենսաթոշակի իրավունքին, ապա այդպիսի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվարկվում է պետական վարժարանում ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկի» 1-ին կետի 3-րդ սյունակում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում աշխատած ժամանակահատվածը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար հաշվառման դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են սույն կետի 1-ին մասով սահմանված կարգով, իսկ քաղաքացուն տրվող ստացականում նշվում են նաեւ կենսաթոշակ նշանակելու համար կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայանալու ժամկետը եւ լրացուցիչ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:




Լրահոս