Մոսկվայում հերթական անգամ ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այսօր ձերբակալվել է Մոսկվայում: Այդ մասին թվիթերի իր էջում հայտնել Նավալնիի մամլո քարտուղար Կիա Յարմիշը: «Նավալնիին ձերբակալել են իր տան շքամուտքի մոտ: Այժմ նա գտնվում է «Դանիլովսկիի» քաղմասում: Թե ինչի համար են ձերբակալել, չեն ասում: Հեռախոսն էլ ձեռքից վերցրել են», գրել է Յարմիշը:

«Դանիլովսկիի» շրջանային ոստիկանության բաժինը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության և բերման ենթարկելու փաստը: Նշենք, որ սեպտեմբերի 9-ին Մոսկվայում քաղաքապետի ընտրություններ են կայանալու, իսկ ՌԴ 25 շրջանում նաև դաշնային ղեկավարների ընտրություններ:




Լրահոս